211652_close_icon
views-count2987 դիտում article-date 09:41 24-01-2023

Ձեր և ձեզ նման նվիրյալների ջանքերի շնորհիվ՝ հարստացել է մեր նորագույն պատմության էջերը. Լիլիթ Նիկոյան

Լիլիթ Նիկոյանը գրել է. «Հարգարժան պարոն Razmik Petrosyan  Ռազմիկ Պետրոսյան, Ապարան գնդի հրամանատար, Հայոց բանակի ակունքներում հարուստ կենսագրություն կերտած արժանապատիվ գնդապետ, ազնվագույն մարդ, զտարյուն Հայ, շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա առիթով և երախտագիտությամբ նշում, որ Ձեր և ձեզ նման նվիրյալների ջանքերի շնորհիվ՝ հարստացել է մեր նորագույն պատմության էջերը։ Դուք այն երջանիկ մարդկանցից եք, որ արժանացել եք բարձր գնահատանքի և վայելում եք համաժողովրդական սեր ու հարգանք։

Եղեք առողջ, ապրեք երջանիկ և շարունակեք ծառայություններ մատուցել մեր հայրենիքին։ Թող Հայոց երկինքը միշտ կապույտ լինի և մեր հինավուրց երկրում հարատև թագավորի խաղաղությունը։ Ձեզ ամենայն բարիք, ինքնաբավ, երջանիկ օրեր։ 

Սիրով ու հարգանքով՝ ձեզ հետ ճանապարհ անցած մի խումբ հավատարիմ ընկերներ»;

Նմանատիպ նյութեր