Լիտվայի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպմանը ընդգծվել է հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակը
Բեռլին այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կեստուտիս Նավիկասի հետ:
Ընդգծելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակը՝ Վահան Քերոբյանը վերահաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը տարբեր ուղղություններով համագործակցել լիտվացի գործընկերների հետ:
Վահան Քերոբյանը նշել է, որ հայ մասնագետների համար կարևոր և օրինակելի կլինի լիտվական փորձը գյուղատնտեսական ռեգիստրի իրականացման գործընթացում: