211652_close_icon
views-count703 դիտում article-date 17:48 22-01-2023

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը վթարի է ենթարկվել

Հունվարի 21-ին Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։ Նրան վիրահատել են Թբիլիսիի կլինիկաներից մեկում, մտերիմների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Jnews-ը։

Սամվել Մանուկյանը հունվարի 21-ին մենակ երթևեկել է Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, անհասկանալի պատճառներով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։ Սամվել Մանուկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Հետազոտությունից հետո նրան սկսել են վիրահատել։

Նմանատիպ նյութեր