211652_close_icon
views-count2554 դիտում article-date 17:39 04-11-2016

Թուրքիայում հայազգի պատգամավորը պահանջել է պաշտպանության տակ առնել հայկական և ասորական գերեզմանատները

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը պահանջել է պետական պաշտպանության տակ առնել կրոնական փոքրամասնությունների գերեզմանատները, գրում է թուրքական demokrathaber կայքը: «Մի համայնքի, մի ազգի, մի կրոնական խմբի պատկանող գերեզմանատան վրա հարձակվելը նշանակում է հարձակվել միասին ապրելու իրավունքի վրա»,- հայտարարել է Սելինա Դողանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Անկարայի նահանգի Սինջանի շրջանի փոքրիկ ավաններից մեկում` Սթանոզում, գանձագողերի կողմից հայկական հին գերեզմանատուն էր պղծվել: Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին: Կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ։ Սելինա Դողանը մատնանշել է, որ Անկարայի Սթանոզ ավանում գտնվող հայկական գերեզմանատան վրա իրականացված հարձակումից հետո նմանատիպ հարձակում է իրականացվել նաև Ադըյամանի ասորական Մոր Պետրուս-Մոր Պաուլուս եկեղեցու տարածքում գտնվող գերեզմանատան վրա:

Նմանատիպ նյութեր