211652_close_icon
views-count636 դիտում article-date 00:05 22-01-2023

ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

 
ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

«Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
 

Նմանատիպ նյութեր