6589 դիտում
09:25 17-04-2020
Արյան հետազոտությամբ՝ կորոնավիրուսի զանգվածային թեստավորում է անցկացվում ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»
Չորեքշաբթի օրը Abbott Laboratories ընկերությունը սկսեց արյան թեստավորման իրականացում, որը կարող է ցույց տալ, թե արդյոք մարդը վարակվել է կորոնավիրուսով նախկինում: Ընկերությունը նախատեսում է մինչև հունիս ամիսը իրականացնել շուրջ 20 միլիոն թեստ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5375557.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այն օգնում է բացահայտել հիվանդության դեմ պայքարող հակամարմինների առկայությունն այն մարդկանց մոտ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, բայց ունեցել են մեղմ ախտանիշներ կամ ոչ մի ախտանիշ չեն ունեցել: Այս թեստը տարբերվում է առկա ախտորոշիչ թեստերից, ուր նմուշը վերցվում է մարդու քթից՝ վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:
Abbott-ը նախկինում ստացել էր ԱՄՆ կառավարության թույլտվությունը կորոնավիրուսային երկու թեստավորում անցկացնելու համար: Դրանք ավտոմատացված թեստեր են, որոնք կարող են օգտագործվել լաբորատորիաներում և տալ պատասխան րոպեների ընթացքում; Այս թեստերը նախատեսված էին բժշկական հաստատությունների և հիվանդանոցների համար:
Նմանատիպ նյութեր
10557 դիտում
09:25 21-05-2020
Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է COVID-19-ի զանգվածային թեստավորում․ «Ամերիկայի ձայն»
873 դիտում
00:05 22-01-2023
ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը
1586 դիտում
18:45 14-06-2016
Արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»