Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործերից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Խոսքը, մասնավորապես, բնակարանների տրամադրման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործի մասին է։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ըստ մեղադրանքի՝ Օհանյանը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Քրեական գործի համաձայն՝ 2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ, մայոր Մարտիկ Իսրայելյանը՝ երկարամյա զինվորական ծառայության և մարտական գործողություններին մասնակցելու հիմքով իր հինգ անձից բաղկացած ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավարին, ինչի արդյունքում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից իրականացվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման գործընթացում:
Բացի վերոգրյալ զեկուցագրից՝ Մարտիկ Իսրայելյանը 2008 թվականի հուլիսի 17-ին նույնաբովանդակ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում, բացի բնակարան տրամադրելու խնդրանքից, նշել է իրեն արտահերթ կերպով Երևան քաղաքում բնակարանով ապահովելու ցանկության մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում