Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան
Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
Համբարձումյանի խոսքով՝ առաջարկը եղել է դեռ ամիսներ առաջ և կապ է ունեցել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։ Նա նշել է, որ սկզբից իսկ մերժել է այն՝ համայնքի ղեկավար ընտրվելու հարցում որոշիչ համարելով միայն մասիսցիների քվեն։
«Այո՛, ինձ այդ առաջարկը եղել է։ Առաջարկ է եղել առաջիկա ընտրությունների հետագան քննարկելու, և ես հենց սկզբից մերժել եմ, որովհետև ես պայմանավորվածությամբ համայնքի ղեկավար երբեք չեմ աշխատի։ Որոշումը կայացնողը մասիսցին է, և ես վստահ եմ մասիսցիների հաղթանակի վրա»,- հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։
Նա նաև անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իր հետ համագործակցության առաջարկ չի եղել՝ նշելով, որ եղել են տղամարդկային պայմանավորվածություններ, որոնց մասին մինչ այժմ հրապարակայնորեն չի խոսել
Խոսելով Մասիսում նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների մասին՝ Համբարձումյանը հայտնել է, որ ծառահատման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ձերբակալվել են իրենց երեք աշխատակիցները։
Նրա գնահատմամբ՝ ձերբակալություններն իրականացվել են անհիմն պատճառաբանություններով, իսկ աշխատակիցները պարզապես կատարել են իրենց պարտականությունները։
«Մենք փորձում ենք մեծ արձագանք չտալ իշխանության կողմից իրականացվող այդ մանր քայլերին։ Ծառահատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ձերբակալվել են մեր երեք աշխատակիցները՝ անտրամաբանական հիմնավորումներով։ Մարդիկ իրենց պարտականություններն էին կատարում, երբ եկել և ձերբակալել են նրանց»,- ասել է նա։
Համբարձումյանն անդրադարձել է նաև իր նկատմամբ իրականացվող գործընթացներին՝ այդ թվում Վճռաբեկ դատարանի որոշման առկախմանը։ Նա չի բացառել, որ տեղի ունեցող զարգացումները կարող են կապված լինել առաջիկա ընտրությունների հետ, սակայն չի ցանկացել գնահատական տալ իշխանության գործողությունների դրդապատճառներին։
Դավիթ Համբարձումյանը վստահեցրել է, որ անկախ իր մասնակցությունից՝ «Կառուցող» դաշինքը շարունակելու է իր գործունեությունը։
«Բացասական որոշում կայացնելու պարագայում «Կառուցող» դաշինքը վստահաբար մինչև վերջ կգնա։ Դաշինքը կշարունակի, թեկուզ առանց ինձ»,- նշել է նա։