464 դիտում
16:47 20-01-2023
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաներին մասնակցել է 1 միլիոնից ավելի ցուցարար. Ֆրանսիայի ՆԳՆ
Ավելի քան 1 միլիոն մարդ Է հինգշաբթի օրը դուրս է եկել ֆրանսիական տարբեր քաղաքների փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1,12 մլն մարդ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Փարիզում ակցիաներին մասնակցել է 80 հազար մարդ։ Արհմիություններն իրենց հերթին ցուցարարների թիվը գնահատում են գրեթե կրկնակի ավելի։
Այսպես, ֆրանսիական «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ հունվարի 19-ին Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս բողոքի ակցիաները կազմակերպած արհմիությունները նաև հայտարարել են, որ հաջորդ զանգվածային ցույցերը պլանավորվել են հունվարի 31-ին։
Հունվարի 19-ին Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված համազգային գործադուլի ժամանակ ֆրանսիական արհմիությունները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանդես են եկել միասնական ճակատով:
Կենսաթոշակային տարիքը մինչև 64 բարձրացնելուն դեմ են հանդես եկել տրանսպորտի, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտների աշխատողներ։ Գործադուլը հանգեցրել է երկաթուղային տրանսպորտի երթևեկության գրաֆիկների խախտման, մետրոյի և քաղաքային տրանսպորտի, ինչպես նաև օդանավակայանների աշխատանքի խափանումների: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը հունվարի 10-ին ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կառավարությունն ակնկալում է գործի դնել 2023 թ. սեպտեմբերի 1-ից։
Կառավարության պլանների համաձայն՝ սահմանված կենսաթոշակային տարիքային շեմը աստիճանաբար 62-ից կդառնա 64՝ տարեկան ավելանալով 3 ամսով, և այդ գործընթացը կտևի մինչև 2030 թ.-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումները մինչև իր երկրորդ մանդատի ավարտն իրականացնելու վճռականության մասին հայտարարել Էր 2022 թ.-ի ընտրարշավի ժամանակ։

Նմանատիպ նյութեր
3700 դիտում
13:44 19-12-2017
Արգենտինայում կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին ցույցեր ու բախումներ են սկսվել. տուժել է 160-ից ավելի մարդ
2582 դիտում
15:52 08-05-2016
Հունաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ խոշոր ցույցեր են ընթանում
Այս բաժնից
397 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
484 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև