211652_close_icon
views-count540 դիտում article-date 16:51 19-01-2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։

Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր