211652_close_icon
views-count694 դիտում article-date 11:34 17-08-2022

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 

Նմանատիպ նյութեր