211652_close_icon

Թայվանի պաշտպանության նախարարությունը ահազանգել է չինական 16 օդանավի և 3 նավի մոտենալու մասին

views-count947 դիտում article-date 16:38 19-01-2023
Թայվանի զինվորականները գրանցել են կղզուն Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 16 ինքնաթիռների եւ երեք նավերի մոտենալու փաստը։ Այս մասին տեղեկացվել է Թայվանի պաշտպանական գերատեսչության կայքում։

Զինվորականների տեղեկության մեջ նշվել է, որ չորս ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը եւ մտել կղզու հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի։

Կատարվածի հետ կապված՝ Թայվանի Զինված ուժերը պատրաստ վիճակի են բերել իրենց նավերը, ռազմական ավիացիան, ինչպես նաեւ զենիթահրթիռային համալիրները։

Նմանատիպ նյութեր