655 դիտում
14:22 17-01-2023
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի այսպես է արձագանքել Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդան՝ արձագանքը:
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է մարդասիրական ծանր հետևանքներ։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»,- նշված է չեխ պատգամավորի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
1477 դիտում
18:03 30-04-2019
«Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին». Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդա
Այս բաժնից
802 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
958 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1228 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը