211652_close_icon
views-count498 դիտում article-date 19:57 16-01-2023

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին: Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:

Քննարկվել են երկու երկրիների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբոսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:

Նմանատիպ նյութեր