454 դիտում
18:26 16-01-2023
Շիրակի մարզպետն ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի կենսագործունեությանն ու համայնքապետարանի աշխատանքների անխոչընդոտ իրականացմանը։
«Մեզ համար կարևոր պայման է, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները, իհարկե, կան հարցեր, որոնք օրենսդրական կարգավորում ունեն, սակայն կան հարցեր, որոնց լուծումն անհապաղ պետք է տրվի և դրանց մենք կհասնենք համատեղ աշխատանքով»,- նշել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով համագործակցված աշխատանքն ու թերացումների բացառումը։
Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության համար, ներկայացրել մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ նախկին համայնքապետի պաշտոնավարման ընթացքում մի շարք փաստաթղթերի անճշտություններ կան, որոնք խոչընդոտում են աշխատանքների ներկայիս փուլի ամբողջական իրականացմանը։
Քննարկվել են համայնքային զարգացմանը միտված մի շարք ծրագրերի իրականացմանը, ջրամատակարարմանը, միջհամայնքային ճանապարհների նորոգմանը, աղբահանությանը վերաբերող հարցեր, վերջինի ուղղությամբ, ըստ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, արդեն իսկ դրական տեղաշարժեր կան։

Նմանատիպ նյութեր
1094 դիտում
20:29 09-12-2022
Շիրակի մարզպետը ներկայացրել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
4453 դիտում
21:17 27-07-2018
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին
1554 դիտում
14:58 14-09-2019
Իջևանում նախարար Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Այս բաժնից
922 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում
883 դիտում
18:25 04-05-2024
«Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները