Սիցիլիայում կալանավորվել է Մատեո Մեսինա Դենարոն՝ ամենափնտրվող մաֆիոզը
Իտալիայի Կարաբինիերի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա Մատեո Մեսինա Դենարոյին՝ երկրի ամենափնտրվող մաֆիայի ղեկավարին, որը փախուստի մեջ էր արդեն երեք տասնամյակ, գրում է agi.it-ը:
Դենարոն, որը կալանավորվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի կլինիկայում, ենթադրվում է, որ Սիցիլիայի «Կոզա Նոստրա» մաֆիայի ղեկավարն է: Նա հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թվականին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությանը մասնակցելու համար։ Նրան սպառնում է նաև ցմահ ազատազրկում Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք 10 մարդու կյանք են խլել:
«Այսօր՝ հունվարի 16-ին, կարաբիներները ... ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող Մատեո Մեսինա Դենարոյին՝ Պալերմոյի հիվանդանոցում, որտեղ նա գնացել էր բուժման համար», - AGI news-ի փոխանցմամբ՝ ասել է ազգային ոստիկանության գեներալ Պասկուալե Անգելոսանտոն։
Դենարոն՝ «Դիաբոլիկ» մականունով, ժամանակին համարվում էր սիցիլիական մաֆիայի բոսերի ղեկավարի թեկնածու՝ 2016 թվականին Բերնարդո Պրովենցանոյի և 2017 թվականին Սալվատորե Ռիինայի մահից հետո։