211652_close_icon
views-count616 դիտում article-date 12:46 16-01-2023

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս` մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, Sputnik Արմենիային հայտնել են կառավարությունից։

«Նման այց պլանավորված չէ», - ասել են կառավարությունից։

Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։

Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, այսօր բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:

Նմանատիպ նյութեր