Ինձ համար մեծ պատիվ էր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում. Կանադայի դեսպան
Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած այցին։
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։