211652_close_icon
views-count8839 դիտում article-date 15:56 18-06-2014

Գառնեցիները կատակում էին. «սաղ» պարը պարել էինք, մնացել էր տաճարում բանկիրների «փարթին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր առավոտվանից Գառնիի հեթանոսական տաճարի տարածք ինչ-որ մարդիկ արգելում են քաղաքացիների և զբոսաշրջիկների մուտքը՝ պատճառաբանելով, որ այնտեղ միջոցառում է տեղի ունենալու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքված քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենք չեն կարողանում մոտենալ տաճարին, որովհետև իրենց ասել են, որ մեծ թվով բանկիրներ են ժամանելու տաճար, որտեղ էլ տեղի է ունենալու «փարթի»: *** Պարզաբանում՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից “Գառնի” պատմամշակութային արգելոց-թանգարանն այսօր առավոտից աշխատել է սովարական ռեժիմով, մուտքը բաց է եղել մեր հայրենակիցների եւ զբոսաշրջիկների համար, որեւէ մեկին չի արգելվել արգելոցի տարածք մուտք գործել: Ժամը 16.45-ի դրությամբ արգելոց-թանգարանը բաց է եւ ներսում բազմաթիվ այցելուներ կան, այդ թվում նաեւ արտասահմանցիներ: Արգելոց-թանգարանը ս. թ. հունիսի 18-ին կաշխատի մինչեւ 17. 00-ն, քանի որ նախատեսված է փակ միջոցառում Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերի համար: Այս մասին նախապես պատշաճ ծանուցում կատարվել է: Հարգանքով` Մարինե Ավանեսյան՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր