211652_close_icon
views-count1346 դիտում article-date 13:49 14-01-2023

Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին

Շինարարություն իրականացնողը ընկերության «հնարավոր վնասների» հատուցման համար հայցվորից պահանջել էր հակընդդեմ ապահովում 988,749,720 ՀՀ դրամի չափով։ Գրում է «Առավոտը»։

Հայցվորն էլ «Գաթա բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանն է, որի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին: Հայցադիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը դատավոր Արշակ Պետրոսյանի վարույթ էր ընդունվել 2022թ. հունիսի 17-ին:

Դատարանի որոշմամբ բավարարվել է Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, եւ որպես հայցի ապահովման միջոց՝ սպառողական կոոպերատիվին եւ այլ անձանց արգելվել է իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ Երեւանի Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/9 հասցեում եւ Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա՝ մինչեւ թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Հուլիսի 22-ին մուտքագրվել է նշյալ սպառողական կոոպերատիվի անունից ներկայացված միջնորդությունը` հակընդդեմ ապահովում պահանջելու մասին: Սպառողական կոոպերատիվի ներկայացուցչի միջնորդությունը քննության առնելու համար դատարանի (դատավոր՝ Հովհաննես Ղազարյան) հուլիսի 27-ի որոշմամբ հրավիրվել է դատական նիստ:

Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը «Առավոտին» ասաց, որ դատարանին խնդրել էր պարտավորեցնել սպառողական կոոպերատիվին վերացնել Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի խախտումները, այն է՝ քանդել Երեւանի Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/9 հասցեում կառուցված կիսակառույց շենքը եւ շինությունները, վերադարձնել Անդրանիկ Մանուկյանի 10,69 քառակուսի մետր մակերեսով սեփականությունը՝ հողամասը կոոպերատիվի ապօրինի տիրապետումից եւ այն բերել նախկին տեսքի՝ համաձայն «Էքսպերտ Ըդվայս» ՍՊ ընկերության կողմից 02.05.2022թ.-ին տրված թիվ ԷԸ-22/Պ-0007 փորձագետի եզրակացության հետազոտական մասում արտացոլված գծային չափերի եւ բեկման կետերի: «Փաստացի մեր հողն են զավթել, մեր սեփականությունը, շինարարություն իրականացնողը չի հիմնավորել, թե ինչու է բազմաթիվ խախտումներով փորձում տիրապետել վստահորդիս անշարժ գույքը»,- ասում է Վ. Սեդրակյանը: Հիշեցնեմ, որ տասներկու հարկանի շենք է կառուցվում Ա. Մանուկյանի սեփական տանը կից, նրա հողամասի վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր