1039 դիտում
14:03 14-01-2023
Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի․ Ժելյանա Զովկո
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն
հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի
դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ
դադարեցնելու համար։ Տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը։
Հայտարարությունում մասնավորապես ասված է․
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի
միջանցքի՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ (Ադրբեջան), որը
խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների
հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի`
խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքներից և այլ անդառնալի
բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:
Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի հետևելով 2020
թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած
պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր
այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու
և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու
համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։
Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի միջանցքի
գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և
խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ:
Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու
միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը`
նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:

Նմանատիպ նյութեր
800 դիտում
10:21 11-01-2023
Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվի. ԱՄՆ Հելնսինկյան հանձնաժողող
1207 դիտում
13:45 18-07-2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև
1208 դիտում
13:58 15-12-2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները