Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց հարկադրանքի բանակցություններին:
«Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։ Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունը, ապահովելու համար», - ասված է հայտարարությունում։
Նշենք, որ Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Իսկ արդեն դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
We call on the int'l community to reiterate its support for negotiations without coercion. Azerbaijan must cease its blockage of the Lachin corridor— the only road connecting Nagorno-Karabakh to the outside world. (1/3)https://t.co/39f9basCYd
— Freedom House (@freedomhouse) December 14, 2022