822 դիտում
19:32 13-01-2023
Քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար. ՀՅԴ
Խստորեն դատապարտում ենք Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած առերևույթ կեղծ տեղեկությունների և օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից, կասեցնել դրանց դեմ պայքարող անձանց և ուժերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ:
Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, այլև ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալություններ և ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումներ իրականացնելու համար:
Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու, դատական ատյաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները «հիմնավորելու» նպատակ:
Ակնհայտ քաղաքական հետապնդման այս ամոթալի վարքագծի փոխարեն քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թե ապօրինությունների միջոցով մաս դառնալ հայրենադավ ծրագրեր իրականացնմանը կամ անխնա օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին:

Նմանատիպ նյութեր
6125 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
1033 դիտում
22:09 17-09-2023
ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված 8 քրեական վարույթ
991 դիտում
23:39 17-09-2023
ՀՀ քննչական կոմիտեն ստացած 10 հաղորդումներից 8-ի հանդեպ նախաձեռնել է քրեական վարույթ․ ամփոփում
Այս բաժնից
589 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1141 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
568 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին