815 դիտում
12:08 13-01-2023
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես' իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն' ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:
Հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ԱՀ քաղաքացիներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին' ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
2649 դիտում
11:16 15-10-2022
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2887 դիտում
12:07 29-06-2022
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ