211652_close_icon
views-count968 դիտում article-date 11:33 13-01-2023

Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է ԱԺ-ն։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր