756 դիտում
15:20 12-01-2023
Վարչապետը հանձնարարեց աշխատանքներ սկսել արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Կառավարության անդամներին աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։
«Ուզում եմ խնդիր դնել, որ հենց այս պահից սկսենք աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով խնդիր եմ առաջադրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով։ Իհարկե, սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ գործակցություն լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության բաղադրիչը։
Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու ավագ դպրոցներում։ Նախորդ փուլերում ինչ-որ աշխատանքներ այս ուղղությամբ արվել են, պետք է ուղղակի ամփոփվեն։ Եվ նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝ սկսել նախագծման աշխատանքները, որոնք շատ սերտ կապի մեջ կլինեն բովանդակայնության հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդիր եմ առաջադրում, որ տեղորոշենք, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները։ Երբ ասում եմ դպրոց ստեղծել, նկատի ունեմ ստեղծել զրոյից, այսինքն` բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքերում այդ հաստատությունների տեղակայումը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ ավագ դպրոցները պետք է արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք ունենան և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։

Նմանատիպ նյութեր
1075 դիտում
14:23 20-07-2023
Հայաստանում սպայական համալսարանը ու սպայական ավագ դպրոցը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում. Փաշինյան
3678 դիտում
14:46 26-01-2017
Վարչապետը Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ
Այս բաժնից
553 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
730 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
718 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան