211652_close_icon
views-count807 դիտում article-date 23:32 11-01-2023

Տեր կանգնենք Հայաստանին, Արցախին, ձեր քաղաղաքացիներին, մի խաղացեք մեր ապագայի հետ․ բլոկադայի մեջ մնացած ՀՀ քաղաքացի

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Արցախի բլոկադայի  պատճառով  չի կարողանում  վերադառնալ  Հայաստան, իսկ  այստեղ նրան  սպասում են կինն ու  2 տարեկան  որդին։

« Իմ էջի գլխավոր  նկարը  Պարոնայք Իշխանավորներ, Հարգելի պատկան մարմիններ, իշխանություններ և այլն…նախքան Արցախ գործուղվելուս նկար է` ամռան կեսերին։  Իմ գործունեությունն Արցախում ավարտվել է` դեռ մեկ ամիս առաջ,  սակայն հիմա բլոկադայի մեջ եմ և  Հայաստան չեմ կարողանում վերադառնալ   նաև  Ձեր կողմից պատշաճ լուծումներ չգտնելու պատճառով (գոնե մինչև տոներ 1 կամ 2 օրով հնարավորություն ստեղծվեր բացելու ճանապարհը)։   Երկու   տարեկան Երեխուցս <<գողացվեց>> Նոր Տարին, <<գողացվեց>> իմ ընտանիքից իմ ներկայությունը զգալու երջանկությունը, մի շարք կենսական նշանակության խնդիրներ առաջացան, որոնց մասին չեմ ուզում մանրամասնել։ Համապաստախան մարդիկ տեղյակ չեն, թե առհասարակ նաև Հայաստանի քանի քաղաքացիա սենց օդից կախված է` ճանապարհին մնացած։ Արցախի բազմաթիվ քաղաքացիներ էլ հնարվորություն չունեն Հայսատանից  վերադառնալ  Արցախ։ Ասում են մենք ինչ կարանք անենք։ Ոչ մեկ իրավունք չունի խաղա իմ ապագայի ու ընտանիքիս ապագայի,  հազարավոր  ընտանիքների  պագայի հետ, դա իմ կարմիր գիծն է,  և դա նորմալ է։ Բացեք ճանապարհն ամեն գնով, ամեն ջանքով ու ամեն տարբերակով։ Ես ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում,  ոչ էլ խառնվում եմ․ ինձ հազար տարի պետք չէ,  ես երբեք չեմ խառնվել։

ԸՆԴԱՄԵՆԸ, ես որպես ՀՀ քաղաքացի՝ որպես ընտանիքի հայր և որպես Հայրենիքիս  ծառայած մարդ․ հայրս զոհվելա հանուն հայրենիքի 1994 թվականին լինելով զորամասի հրամանատար, իսկ ես էլ իմ ողջ գործունեության ընթացքում արել եմ հնարավորին ամեն ինչ իմ ուժերի  ներածին չափով։ 

Չմանրամասնեմ, ով ինձ անձամբ ճանաչումա լավ գիտի ամեն բան։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր գործուն,  արդյունավետ անհապաղ միջոցներով` ապահովել իմ  ու   հազարավոր  մարդականց ազատ տեղաշարժն ու չոտնահարել  մեր  ընտանիքի իրավունքները ու չվտանգել  մեր գործնական ապագան, որը ուղիղ կապված է ճանապարհի բացման և իմ տուն վերադառնալու հետ։

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ։  ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՐՑԱԽԻՆ»:

Նմանատիպ նյութեր