211652_close_icon
views-count3131 դիտում article-date 23:24 06-04-2022

Եկել է պահը, որ նորից սատար կանգնենք Արցախին և կուռ անվտանգային համակարգ ձևավորենք․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ադրբեջանի ռազմական հռետորաբանության, հարձակողական գործողությունների եւ սադրանքների պայմաններում կուրորեն մտնել թուրք-ադրբեջանական պարտադրանքի տակ եւ խաղաղության պայմանագիր կնքել, նշանակում է եւս մեկ անգամ չոքել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին,  Արտաշատում «Հայաստան, ոտքի հանուն Արցախի» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք պետք է սատար կանգնենք Արցախին։ Պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը»,– ասաց Օհանյանը՝ հավելելով, որ 2020-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների անգործության պատճառով հայտնվել ենք չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։

«Եվ եկել է պահը, որ մենք նորից պետք է սատար կանգնենք Արցախին եւ նորից միասնական, կուռ անվտանգային համակարգ ձեւավորենք։ Պատերազմում կրած պարտությունը քիչ է, այսօր էլ ՀՀ իշխանությունների ձեռամբ մտնում ենք թուրք-ադրբեջանական պարտադրանքի մեջ։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր կնքելով՝ վտանգի տակ ենք դնում Արցախի ապագան։ Չափազանց կարեւոր է, որ մեր ժողովրդի համար կարմիր գծեր գծենք, ինչպիսին է օրինակ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն շարունակելու է դառնալ հայ ժողովրդի եւ Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնենք Արցախի անկախության, նրա ինքնիշխանության, իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքի համար բանակցություների գործընթացը վերականգնելու համար»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր