211652_close_icon

Արցախում գումար կկանխիկացվի օրական մինչեւ 50 հազար դրամի չափով. Տեղեկատվական շտաբ

views-count906 դիտում article-date 19:50 11-01-2023
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից, Արցախում առկա բոլոր բանկոմատներից եւ POS տերմինալներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամի չափով:

Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր