1079 դիտում
15:35 11-01-2023
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում զորավարժությունների չեղարկման մասին. Զայնետդինովը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այս մասին չորեքշաբթի tass.ru-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների, ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ 2023 թվականի համար նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություն անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունները չեղարկելու մասին»,- նշել են կազմակերպությունից։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,- հավելել են ՀԱՊԿ-ում։
Ավելի վաղ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել 2023 թվականին։ Դրանից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։
Նա պարզաբանել էր, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։
Արձագանքելով Փաշինյանի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի շատ մտերիմ դաշնակիցը, որի հետ երկխոսությունը կշարունակվի:
«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել էր Պեսկովը։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
17:10 23-02-2024
Մինսկը ՀԱՊԿ-ի հարցով ծանուցում չի ստացել Երևանից. ԱԳՆ
946 դիտում
13:34 25-02-2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել․ Ալեքսանդր Լուկաշենկո
5854 դիտում
18:44 27-07-2018
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն