5854 դիտում
18:44 27-07-2018
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է tass.ru-ն:
«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի տիրապետում»,- նշել է Վլադիմիր Զայնետդինովը:
ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը։
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
10:08 06-06-2017
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
Այս բաժնից
1213 դիտում
16:05 29-12-2024
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ
1090 դիտում
15:30 29-12-2024
Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի. ալ-Շարաա
1075 դիտում
15:13 29-12-2024
Օմանի արտգործնախարարը շուտով կայցելի Իրան