Իրանի հետախուզական ծառայությունը ձերբակալել Է իսրայելական հետախուզության 2 օպերատիվ խմբի անդամների
Իրանի հետախուզական ծառայությունները ձերբակալել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության ևս 2 օպերատիվ խմբերի անդամների: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Նշվում է, որ 2022 թ.-ի դեկտեմբերին բացահայտվել էր 4 օպերատիվ խումբ։
«Դեռ ամսվա 1-ին (խմբ.՝ համապատասխանում է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին) նախարարությունը հայտարարել է «Մոսադ» լրտեսական կազմակերպության չորս օպերատիվ խմբերի բացահայտման մասին: Վերջին օրվա ընթացքում բացահայտված օպերատիվ խմբերի թիվը հասել է վեցի», - հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 13 մարդ, ովքեր գտնվում էին Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Օպերատիվ խմբերին Instagram-ի և WhatsApp-ի միջոցով հրամաններ են տրվել եվրոպական երկրներից մեկի տարածքից։ Գերատեսչության վարկածով՝ օպերատիվ խմբերը պետք է «օգտվեին վերջերս երկրի որոշ շրջաններում տեղի ունեցած անկարգություններից, որպեսզի մահափորձ կատարեին ռազմական գերատեսչության պաշտոնյաներից մեկի դեմ, մի շարք դիվերսիաներ իրականացնեին խոշոր քաղաքներում և խոշոր չափերի պայթուցիկ սարքեր փոխադրեին Իսլամական Հանրապետության հարավային սահմաններից»։