211652_close_icon
views-count1177 դիտում article-date 13:37 02-01-2024

Թուրքիայում իսրայելական հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունն Իսրայելի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ավելի քան 33 մարդու է ձերբակալել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT Haber-ին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ Ստամբուլի դատախազությունը հետաքննում է Իսրայելի հետախուզական ծառայությունների գործունեությունը Թուրքիայում։ Այս պահին արդեն Իսրայելի օգտին լրտեսության համար կասկածվող 46 մարդու ձերբակալման օրդեր է տրվել։

Նշվում է, որ վերոնշյալ անձինք հետևել են օտարերկրյա քաղաքացիներին և նրանց առևանգելու ծրագրեր մշակել։

Ոստիկանությունը 57 հասցեից բերման է ենթարկել 33 մարդու, ևս 13-ի որոնումները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր