1647 դիտում
21:13 10-01-2023
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է Մարտունի համայնքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։
«Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։
Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք ամենաբարձր ու պատվավոր կոչմանը՝ Հայոց բանակի զինվորի կոչմանը։ Դուք գնում եք պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, այն հայրենիքի, որի ներկան ու ապագան հիմա արդեն ձեր ձեռքերում է, այն հայրենիքի, որի պաշտպանության համար սրբացել են հազարավոր քաջորդիներ, այն հայրենիքի, որտեղ ապրում են ձեր ծնողները, քույրերն ու եղբայրները, հարազատները, ովքեր սրտատրոփ սպասելու են ձեր նվիրական ծառայությանն ու վերադարձին։ Մենք հպարտ ենք զգում մեզ, որ ունենք ձեզ նման խիզախ ու անձնուրաց զավակներ, մեր հողի խաղաղությունն ու անդորրը պաշտպանող զինվորներ։ Իմ հորդորն ու խնդրանքն է բոլորիդ՝ ծառայության ընթացքում լինել պարտաճանաչ, օրինապահ, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով լցված։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն, հավատացած լինելով, որ տուն կվերադառնաք ողջ եւ առողջ, փառքով ու պատվով։
Նորակոչիկներին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանը։
Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկներն այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ հունվարի վերջերը։
Առաջիկա օրերին նորակոչիկների հերթական խմբերը Հայոց բանակ կմեկնեն նաեւ Գավառ, Սեւան, Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներից»,- գրել է մարզպետը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2532 դիտում
23:42 09-02-2021
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը. Հայոց բանակ է ճանապարհվել նորակոչիկների առաջին խումբը
1151 դիտում
22:18 17-01-2023
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է նաև Ճամբարակ համայնքում. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
1212 դիտում
22:33 12-01-2023
Վայոց ձորի մարզում ևս մեկնարկել է ձմեռային զորակոչը
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի