211652_close_icon

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը. Հայոց բանակ է ճանապարհվել նորակոչիկների առաջին խումբը

views-count2643 դիտում article-date 23:42 09-02-2021

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։

Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։
Նա խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Հայոց բանակի վաղվա զինվորներին։

Նմանատիպ նյութեր