211652_close_icon

Ադրբեջանի զինված ուժերը, ոչ թե 1,5 տարի, այլ 30 տարի է, որ օկուպացրել են Հայաստանի տարածքները. Փաշինյան

views-count1254 դիտում article-date 15:18 10-01-2023
Ադրբեջանի զինված ուժերը 1,5 տարի չէ, որ Հայաստանի տարածքում են, 30 տարի է, որ Հայաստանի տարածքում են, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը 1990-ականների սկզբից տասնյակ քառակուսի կմ-ով, շուրջ 70-ից ավելի քառակուսի կմ տարածք են օկուպացրել Հայաստանից, մասնավորապես, Տավուշի մարզում, Արարատի մարզում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ վերջին 1,5 տարվա ընթացքում, 2021-ի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ:  Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից: Մենք հետեւողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ մենք նոր սադրանքի պատճառ չդառնանք:  Մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր