211652_close_icon

Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականներին

views-count1251 դիտում article-date 15:57 10-01-2023
Բելառուսի Ազգային իրավական ինտերնետային հարթակում հրապարակվել են «Բելառուսի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ծայրահեղական գործունեությանը մասնակցելու և պետության շահերին զգալի  վնաս պատճառելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։ Օրենքն ընդունվել է հունվարի 5-ին: Օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած անձը կարող է զրկվել Բելառուսի քաղաքացիությունից, եթե առկա լինի դատարանի՝  օրինական ուժ ստացած դատավճիռ (բելառուսական կամ արտասահմանյան), որը «հաստատում է այդ անձի մասնակցությունը ծայրահեղական գործունեությանը կամ նրա կողմից Բելառուսի Հանրապետության շահերին զգալի վնաս պատճառելը»:

Քաղաքացիությունից կարող են զրկվել նաև Բելառուսի սահմաններից դուրս գտնվող անձինք։ 

Ըստ օրենքում փոփոխությունների՝ Բելառուսի քաղաքացիություն ձեռք բերող անձինք պարտավոր են երդում տալ: Երդումից հրաժարվելը հիմք կհանդիսանա համապատասխան որոշումը չեղարկելու համար։

Նմանատիպ նյութեր