1411 դիտում
12:31 28-03-2014
Մեծ սուպերմարկետների հարցն ամենայն հավանականությամբ 1 ամսից կմտնի ԱԺ քառօրյա
ԱԺ-ում քննարկված մեծ սուպերմարկետների հարցը, որն ընդգրկվել է ԱԺ մեծ օրակարգ, եթե կառավարությանը այլ առաջարկներ չներկայացվեն, ապա օրինագիծը 1 ամսում կընդգրկվի ԱԺ քառօրյա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա հիշեցրեց, որ մոտ 1500 մանր ու միջին խանութ է փակվել, հետեւաբար կարծում է, որ մանր ու միջին բիզնեսը պաշտպանության կարիք ունի: Ինչպես նաեւ նշեց, որ մեծ բիզնեսը կարողանում է պաշտպանվել:
Խոսելով Քեսաբի մասին՝ ասաց, որ իրավիճակը բավական բարդ է, եւ մեր հայրենակիցներն էլ են զոհվել: «Ինչպես տեղյակ եք, Հայաստանում կա 10,000-ից ավելի փախստական: Նորից տեղահանություններ են, մարդիկ գտնվում են ծանր վիճակում: Այս ամենը ստիպում է ուշադիր հետեւել Քեսաբին եւ տարբեր դիվանագիտական միջոցներ գործադրել՝ տարբեր ուղղություններով աշխատելու համար: Սա իրապես միայն հայկական խնդիր չէ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների խնդիր է: Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը խնդիրն իր ուշադրության կենտրոնում կպահի եւ Թուրքիային կասեն, որ այս իրավիճակը իրենց կողմից վերահսկելի է»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Խոսելով մեր հայրենակիցների մասին՝ ասաց, որ սիրիական համայնքը մեր կարեւորագույն համայնքներից է:
Անդրադառնալով նաև Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի քվեարկությանը՝ ասաց, որ կարող էր նաեւ ձեռնպահ քվեարկել:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
15:57 10-01-2023
Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականներին
3674 դիտում
12:26 31-01-2014
Գերի ընկած Խոջոյանն, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է կտտանքների
1611 դիտում
11:07 07-03-2014
Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին