211652_close_icon

Սաակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից

views-count2843 դիտում article-date 16:52 04-12-2015
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, տեղեկացնում է Geօrgia Online-ը: Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Փաստաթղթում ասված է. «Միխեիլ Սաակաշվիլին, այլ երկրի քաղաքացիություն ստացած Վրաստանի մի քանի այլ քաղաքացիների հետ միասին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից»: Համապատասխան հայցով նախօրեին Վրաստանի Արդարադատության նախարարությունը դիմել էր երկրի նախագահին՝ նշելով, որ Սաակաշվիլին այժմ Ուկրաինայի քաղաքացի է:

Նմանատիպ նյութեր