1205 դիտում
15:29 09-01-2023
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները. դատախազություն
Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի (Սուրիկ Խաչատրյան/խմբ․) դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները:
Դատախազությունից հայտնում են, որ 2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք:
2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով:
Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)։

Նմանատիպ նյութեր
13815 դիտում
23:06 05-04-2022
Սուրիկ Խաչատրյանի հետ աղ ու հաց ենք կտրել… ջահելություն է, կարող են սխալվել. Սյունիքի նախկին մարզպետ. aravot.am
2453 դիտում
22:31 01-06-2022
Կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ