211652_close_icon
views-count1185 դիտում article-date 15:47 07-01-2023

Հունվարին Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է մոբիլիզացնել ևս 500 հազար զինվորական.

2023 թվականի հունվարին Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մոբիլիզացնել ևս 500 հազար զինվորական՝ ի հավելումն 2022 թվականի աշնանը բանակ զորակոչված 300 հազար ռուսների։ Այս մասին բրիտանական The Guardian թերթին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Միևնույն ժամանակ Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Լատուշկոն է մտահոգություն արտահայտել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում, որ Բելառուսի իշխանությունները շուտով կարող են սկսել մոբիլիզացիա Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու նպատակով։ 

Նրա խոսքով, մոբիլիզացիայի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Երկրի տարբեր քաղաքների ներքին գործերի մարմինների աշխատակիցների մեծ մասն ստիպված են եղել հանձնել իրենց անձնագրերը, պնդում է Լատուշկոն։ «Սա նշանակում է, որ մոբիլիզացիայի դեպքում նրանք չեն կարողանա լքել երկիրը»,- պարզաբանեց ընդդիմադիրը։ Բացի այդ, նա հավելել է, որ Բելառուսում ավելանում է և՛ ռուս զինվորների, և՛ ՌԴ զինտեխնիկայի քանակը, և՛ կանոնավոր զորավարժություններ են անցկացվում թե՛ առանձին ռուսական զորքերի կողմից, թե՛ բելառուսական ստորաբաժանումների հետ միասին։

Նմանատիպ նյութեր