Պուտինի հրահանգով «լռության ռեժիմ» է սահմանվել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել 36 ժամով։ Tass.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հունվարի 6-ի ճեպազրույցի ժամանակ։
«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի և ՌԴ պաշտպանության նախարարի ցուցումների՝ հատուկ ռազմական գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադար է հայտարարվել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն՝ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով»,-ասել է նա։
Հավելել է, որ Ուկրաինան շարունակել է գնդակոծությունները։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծություններ է իրականացրել Կրասնի Լիմանի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի ուղղությամբ։