211652_close_icon
views-count1220 դիտում article-date 22:37 19-09-2014

Բելառուսի և Իսրայելի միջև սահմանվել է ազատ վիզային ռեժիմ

Մինսկում Իսրայելը և Բելառուսը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ազգային անձնագրեր ունեցողների համար առանց վիզային ռեժիմ է սահմանվել։ Այս մասին փոխանցում է «БелТА»֊ն։ Ինչպես հաղորդվում է, իսրայելական կողմից փաստաթուղթը ստորագրել է ներգաղթյալների ինտեգրման հարցերով նախարար Սոֆա Լանդվերը, բելառուսական կողմից՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Ըստ Մակեյի խոսքերի, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսի և Իսրայելի քաղաքացիները կես տարվա ընթացքում մինչև 90 օր կարող են գտնվել մեկը մյուսի տարածքում։

Նմանատիպ նյութեր