Դոնեցկում ջրի տնտեսման խիստ ռեժիմ է սահմանվել
Դոնեցկն անցել է ջրի տնտեսման խիստ ռեժիմի, քանի որ հրետանային արկի պայթյունից վնասվել է գլխավոր պոմպակայանը: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:
«Այսօրվանից Դոնեցկն անցնում է ջրի խստագույն տնտեսման ռեժիմի: Եվ տաք, և սառը ջուրը բնակարաններին կմատակարարվի ժամը 17:00-ից մինչև 22:00-ն, մնացած ժամերին հնարավոր են խափանումներ»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ արկի պայթյունից պատճառով դադարեցվել է «Северский Донец — Донбасс» ջրանցքի աշխատանքը: Պայթյունի հետևանքով 1 մարդ էր զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել: