HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել
HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպությունը։
«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։
HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս և օգնության պատրաստակամություն հայտնել։
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
See The HALO Trust statement the ongoing Lachin corridor blockade below: pic.twitter.com/y1CTDgdgRD
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 5, 2023