Բակո Սահակյանը HALO Trust-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է HALO Trust կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական և արհեստավարժական օգնության համար: