211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Շղարշիկում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count643 դիտում article-date 20:35 19-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Հարութ Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարապետ Չալաբյանը և պարեկ Արա Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր