793 դիտում
18:52 05-01-2023
Ամփոփվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Նախ ներկայացվել է անապահովության գնահատման համակարգի նոր բանաձևի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ այն լինելու է թվայնացված համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, միտված է լինելու hանրապետությունում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը: Այս համատեքստում, կարևորվել է նպաստառու քաղաքացիների վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել աղքատության հաղթահարման նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետությանը: Զեկուցվել է, որ 298 ընտանիք նախորդ տարվա ընթացքում ներգրավվել է վերապատրաստման և բիզնես ծրագրերում:
Քննարկվել են Սոցիալական բնակարանաշինության, Սոցիալական փաթեթի ծրագրերի արդյունավետության բարձրացման, զբաղվածության բնագավառում ընթացիկ և առաջիկա աշխատանքները: Տեղեկացվել է, որ hանրապետությունում առկա է 144 սոցիալական կացարան, որից 21-ը ներկայումս թափուր է: Վերջիններիս շահառուներն են խոցելի խմբերի ներկայացուցիչները:
Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել սոցիալական կացարանների շահառուների շրջանում ծրագրերն առավել ճկուն դարձնելը, որոնք մարդկանց կմղեն կարողությունների զարգացմանը:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ ներկայումս մանկատներում, ընդհանուր առմամբ, բնակվում է 602 երեխա, որից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող. 127 անձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մանկատներում բնակվող երեխաների կրթության, կարողությունների զարգացման, խնամքի ծառայությունների որակի բարձրացման աշխատանքները: «Դրանց նպատակն է, որպեսզի մարդը մանկատնից դուրս գալիս ունենա որոշակի հմտություններ, բազային կրթություն, որպեսզի հետագայում ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն ունենա»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նշել են, որ վերոնշյալ բոլոր 602 երեխաների կարիքներն անհատապես գնահատված են:
Անդրադարձ է կատարվել նաև ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, թվայնացման միջոցով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեության բարելավմանը և այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր
715 դիտում
20:23 16-01-2023
Վարչապետի գլխավորությամբ ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության 2022թ. կատարողականի քննարկումը
732 դիտում
18:04 24-01-2023
Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասին
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան