211652_close_icon
views-count997 դիտում article-date 16:36 04-01-2023

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դիտարկել է ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հունվարի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Էդվարդ Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր