8117 դիտում
20:45 26-12-2017
Դիտարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, ինչպես նաև ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված պայմանները, վիճակահանության ընթացակարգի մանրամասները, ինչպես նաև այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում կատարված աշխատանքները:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ և հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
8254 դիտում
21:09 26-12-2016
Հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ՝ դիտարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
994 դիտում
16:36 04-01-2023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դիտարկել է ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
376 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
385 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
442 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան